araspel

index

Արշակ Սաֆրաստյանի նամակը Հայաստանի հանրապետության կառավարությանը

Ալվարդ Ղազիյան

հեղինակային հրապարակում

© https://araspel.wordpress.com

ՍԱՖՐԱՍՏՅԱՆ ԱՐՇԱԿ (13.09.1886 — 05.09.1958)Arshak.Safrastyan

Պատմաբան, հայագետ, դիվանագետ, լրագրող, ազգային հասարակական գործիչ:
Ծնվել է Վան  քաղաքում: Սկզբնական կրթությունն ստացել է տեղում: Ինքնուրույն անգլերեն է սովորել միսիոներ Ռեյնոլդսի օգնությամբ: 1912‑1914 թթ. ուսանել է Լոնդոնի համալսարանի իրավաբանական բաժնում, այնուհետև` Քեմբրիջի և Մյունխենի համալսարանների քաղաքատնտեսության և քաղաքակրթության բաժիններում:
Դիվանագիտական գործունեությունն սկսել է վաղ հասակից: 17-ամյա Ա. Սաֆրաստյանը աշխատանքի է անցնում Բաղեշի բրիտանական հյուպատոսարանում` իբրև թարգմանիչ, ապա իբրև հյուպատոսի տեղակալ (1906‑1911 թթ.): 1915‑1916 թթ. նա կովկասյան ռազմաճակատում էր` հայկական կամավորական խմբերի կազմում: 1921‑1932 թթ. պաշտոնավարել է Անդրկովկասի օգնության անգլիական միսիայում, իսկ 1938‑1945 թթ.` Անգլիայի արտաքին գործերի նախարարությունում:
Ա. Սաֆրստյանը գործուն մասնակցություն է ունցել հայ ազգային հասարակական կյանքին: 1921 թ. եղել է Ազգային պատվիրակության քարտուղարը: 1919‑1923 թթ. իբրև Հայ ազգային պատվիրակության անդամ մասնակցել է Փարիզի Խաղարարար կոնֆերանսին: Պաշտոնավարել է իբրև Լոնդոնի Հայ Կարմիր Խաչի լիազոր: Եղել է մշտական անդամը Լոնդոնի հայ համայնքային ընկերության վարչության:
1928 թ. սկսած մասնակցել և զեկուցումներով ելույթներ է ունեցել արևելագետների միջազգային կոնգրեսներում ու լեզվաբանական, պատմագիտական համաժողովներում: Ընտրված անդամ էր Լոնդոնի թագավորական ասիական ընկերության հնագիտական ինստիտուտի, Բեռլինի գերմանական արևելյան ընկերության և այլն:

Читать далее

13.09.2017 Posted by | Armenians, publishing | , , , , | Оставьте комментарий

ՍԱՐԳՍՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏ ՎԱՐԴԱՆԻ 13.02.1960 — 18.08.1993

Ալվարդ Ղազիյան

հեղինակային հրապարակում

© https://araspel.wordpress.com/

M.Sargsyan.1m

Մարգարիտ Սարգսյանը (նկարներին` կենտրոնում) ծնվել է Արցախի հանրապետության Մարտունու շրջանի Հացի գյուղում:

Արտակարգ ընդունակություններ ցուցաբերելով գյուղական դպրոցի 4-րդ դասարանից նա փոխադրվել է Ստեփանակերտի ֆիզիկա-մաթեմաթիկական թեքումով դպրոցի 6-րդ դասարան: Դպրոցն ավարտելուց հետո 1976 թ. ընդունվել և ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ. ֆակուլտետի հեռակա բաժինը: Այնուհետև աշխատանքի է անցել Ղարմետաքս կոմբինատում, պաշտոնավարել է իբրև հերթափոխի պետ:

Մ. Սարգսյանը զբաղվել է հրաձգային սպորտով, եղել է Ադրբեջանական հանրապետության չեմպիոնուհի, ինչպես նաև Ստեփանակերտի կանանց շախմատի չեմպիոն:

Զինվորական պատրաստություն ստացել է Շուշվա ուսումնամարզական գումարտակում: Քանի որ Մարգարիտը հրաձգության չեմպիոնուհի էր, նրան հանձնվեց օպտիկական նշանառության զենք, որից նա անբաժան մնաց մինչև կյանքի վերջը[1]:

Զինվորական չարքաշ կյանքի դժվարությունները Մարգարիտը տարել է անտրտունջ: Մասնակցել և իր անվրեպ զենքով խոցել է թշնամուն Շուշվա, Մարդակերտի, Լաչինի, Հադրութի շրջաններում: Նրա վերջին մարտը Շուշվա գնդի կազմում տեղի է ունեցել Բաշառատ գյուղի մերձակայքում: Հոգնած և ուժասպառ տասնհինգ մարտիկները պաշտպանել են իրենց դիրքերը: Անհավասար կռվում կենդանի են մնում երեքը, մինչև որ վրա է հասնում օգնությունը և թշնամին ետ է շպրտվել:

Մարգարիտ Սարգսյանը զոհվել է Ղուբաթլուի շրջանի Բաշառատ գյուղի համար մղվող մարտում:

M.Sargsyan.2m

[1] Մ.Սարգսյանի մայրը վկայում է, որ մարտի գնալուց առաջ դուստրն անպայման հեռախոսով խոսում էր մոր հետ, ցանկանում էր լսել մոր ձայնը: Մայրը չի իմացել, թե դուստրն ինչու է զանգում, այդ մասին նրան հետագայում պատմել են Մարգարիտի ընկերները:

28.03.2017 Posted by | Armenians, publishing | , , , , | Оставьте комментарий

Գեդեոն Հայրապետի Միքայելյան

Ալվարդ Ղազիյան

հեղինակային հրապարակում

© https://araspel.wordpress.com/

Խորհրդային Միության Հերոս, գվարդիայի գնդապետ, հնագետ-պատմաբան

g-mikaelyanԾնվել է 1907 թ. օգոստոսի 1-ին Նոր Բայազետ քաղաքում (ներկայում` Արագածոտնի Գավառ քաղաք): Արևմտյան Հայաստանից գաղթած ազգային հոգևոր ու զինվորական ավանդույթներին հավատարիմ ու դավանող ընտանիքում: Մի հանգամանք, որը խորապես ազդել է Գ. Միքայելյանի անհատականության կազմավորման վրա:

1928 թ. Երևանում նա ավարտել է Ա. Մյասնիկյանի անվան Հայկական միացյալ ռազմական դպրոցը, ապա  Թիֆլիսում` Անդրկովկասյան հետևակային դպրոցը, 1932 թ. Մոսկվայում` ԽՍՀՄ ԿԳԿ-ի անվան Համամիութենական ռազմական դպրոցը:

Բանակ է զորակոչվել 1924 թ., ծառայել է Հայկական 2-րդ հրաձգային գնդում որպես դասակի հրամանատար, 227-րդ զինվորական դպրոցի պետ, ՀԽՍՀ Պաջավիաքիմի կենտրոնական խորհրդի նախագահ, 1941 թ. հունիսի 22-ից` ՀԽՍՀ աշխարհազորային շտաբի պետի տեղակալ: Նույն թվականի հուլիսից մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին:

Որպես հրաձգային գնդի հրամանատար մասնակցել է Բելոռուսի պաշտպանությանը, Մոսկվայի պաշտպանության համար մղվող մարտերին, Եֆրեմով ու Ելեց քաղաքաների ազատագրմանը:

1943 թ. հուլիսին ավարտել է Մոսկվայի Մ. Ֆրունզեի անվ. Ռազմական ակադեմիայի կարճատև դասընթացները:

1943 թ. սեպտեմբերի 24-ին գվարդիայի փոխգնդապետը` 209 հրաձգային գնդի հրամանատար, ինքնաշեն միջոցներով կազմակերպեց Դնեպրի գետանցումը իր գնդով և ամրացավ գետի ձախ ափին, դիրքեր գրավելով  Գլինսկ-Բորոդաի կղզում: Այդ գործողության համար, ինչպես նաև գնդի ութ մարտիկներ 1943 թ. հոկտեմբերի 26-ին ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահի հրամանագրով արժանացան Խորհրդային Միության Հերոսի կոչման:

1943 թ. հոկտեմբերի 9-ից մինչև 1944 թ. հունվարի 7-ը մասնակցել է Խարկովի և Կրասնոգրադի ազատագրմանը, թեև հոկտեմբերի 13-ին կոնտուզիա էր ստացել: Ինչպես նաև մասնակցել է Կիրովոգրադի մարզի և Աջափնյա Ուկրաինայի ազատագրմանը:

Հայրենական Մեծ պատերազմի ավարտից հետո մշտապես բնակվել է Երևանում: Շարունակելով ծառայությունը նա վարել է Երևանի Պետական համալսարանի ռազմական ամբիոնի պետի պաշտոնը, ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, եղել է Նախագահության նախագահի տեղակալ (1947-1951 թթ.):

1951 թ. ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը: 1953 թ. բանակից զորացրվելոուց հետո նա աշխատել է Հայաստանի ԳԱ Հնագիտության և ազգագրական ինստիտուտում իբրև գիտաշխատող:

1968 թ. Երևանում տպագրվել է Գ. Միքայելյանի անդրանիկ գիտական աշխատությունը «Սևանի ավազանի կիկլոպյան ամրոցները» վերնագրով: 1981 թ. տպագրվել է նրա` «Նոր Բայազետ» խորագրով ազգագրական բանահյուսական ուսումնասիրությունը` «Հայ ազգագրություն և բանահյուսություն» մատենաշարի 11-րդ պրակը:

Պարգևատրվել է Լենինի (1950 թ.), Կարմիր դրոշի (1944 թ.), Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի ԽՍՀՄ շքանշաններով, մեդալներով:

Վախճանվել է Երևանում 1985 թ. դեկտեմբերի 1-ին:

16.02.2017 Posted by | Armenians | , , , | Оставьте комментарий

Մի էջ հայ-ռուսական հարաբերությունների պատմությունից (18-րդ դար — 19-րդ դարի սկիզբ) Ղարաբաղ-Արցախ: Գեներալ Վ. Գ. Մադաթով:

Ալվարդ Ղազիյան

հեղինակային հրապարակում

© https://araspel.wordpress.com/

madatovՀայկական ազգային միասնական, անկախ պետականության կորստից հետո (11-րդ դ.) Հայաստանի հյուսիսարևելյան լեռնային շրջաններում` Ղարաբաղում, Սյունիքում, Լոռում, իշխանական տների շառավիղները, հաճախ միավորվելով, ապավինելով հայրենի անառիկ բնությանը, դիմակայում էին օտար զավթիչների ավերիչ արշավանքներին` չկորցնելով ազգային պետականությունը վերականգնելու հույսը:

Պատմաքաղաքական այս ընդհանուր իրադրության շրջանակներում յուրահատուկ տեղ ուներ Ղարաբաղը: Նրա նշանակության ու դերի վերաբերյալ իրավացի էր պատմաբան Լեոն, ընդգծելով, որ հայոց պատմության դժվարին ժամանակներում Ղարաբաղի լեռներին են ապավինել թե՜ թագավորները, թե՜ ժողովուրդը, որ առանց Ղարաբաղի դժվար է պատկերացնել Հայաստանի սրտի` կենտրոն Արարատյան դաշտավայրի պաշտպանությունը հյուսիսից ու արևելքից:

Читать далее

16.01.2017 Posted by | Armenians, History | , , , , | Оставьте комментарий

Բախշի Իշխանյան, «Բագուի մեծ սարսափները», 1920 թ., Թիֆլիս (կարդալ ռուսերեն)

Бахши Ишханян, Великие ужасы в гор. Баку.

Анкетное исследование сентябрьских событий 1918 г.

Тифлис, 1920 г.

 

Հեղինակի բացառիկ մակագրությամբ` վարչապետ Ալեքսանդր Խատիսյանին

1-Ishkhanyan.0

читать в формате PDF

B.Ishkhanyan.b

17.08.2016 Posted by | Diary., History, publishing | , , , , | Оставьте комментарий

Դաշքյասանի ինքնապաշտպանությունը 1920 թ.

հատված Ավագ Պռազյանի հուշերից

® Araspel Index

հեղինակային հրապարակում

© araspel.wordpress.com

…1920 թվի մարտ ամսում մեզ մոտ, Կուշչիի գյուղն եկավ մեր Դաշքյասանի շրջանի Բանանց գյուղացի, Դաշնակցական կուսակցության խմբի ղեկավար Եգոր Ավետիքյանը: Նա շատ կուլտուրական մարդ էր…

Երբ նա եկավ Կուշչի գյուղը, շրջանի կենտրոնական գյուղը, այդտեղ հավաքվեցին շրջակա գյուղերից` Զագլիկից, Բանանցից, Չովդարից, Կիրանցից, Քարհատից շատ ներկայացուցիչներ: Մի շատ լավ արև օր էր. երկնակամարը լրիվ պարզ, օրը տաք: Բազմամարդ ժողովուրդ հավաքվեց գյուղի եկեղեցու պատի տակ: Ժողովը Եգորի կարգադրությամբ գումարվեց բացօթյա: Читать далее

26.06.2016 Posted by | Armenians, History | , , , , , | Оставьте комментарий

Ապագա Կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցի (Տփխիսեցի) կենսագրությունը

G.Sourenyan.0

կարդալ այստեղ

PDF G.Sourenyan

04.12.2015 Posted by | Armenians, Diary., publishing | , , | Оставьте комментарий

Գոտին

«Հանդիպումներ» շարքից

Ալվարդ Ղազիյան

հեղինակային հրապարակում

© https://araspel.wordpress.com/

DSC09499m

Տատիկիս արծաթե գոտին, 19-րդ. դ. վերջ

1965-1966 թթ. իմ հայրական ընտանիքին վերջապես հաջողվեց միավորվել ու հաստատվել Երևանում, և այն էլ ոչ լրիվ: Ավագ եղբայրս ամուսնացել էր ռուս աղջկա հետ, արդեն երեխաներ` աղջիկ, տղա ուներ, աշխատում էր շինարարի մասնագիտությամբ, բավարար չափով վարձատրվում էր. նա հույս ուներ վերադարձի հարցը լուծել ապագայում:

Ես ընտանիք, երեխաներ ունեի, վերադարձել էի ավելի վաղ, ավարտել էի կիսատ թողած կրթությունս, աշխատում էի:

Читать далее

23.11.2015 Posted by | publishing | , | Оставьте комментарий

Աքսոր

«Հանդիպումներ» շարքից

Ալվարդ Ղազիյան

հեղինակային հրապարակում

© https://araspel.wordpress.com/

Գարունը դեռ հրաժեշտ չէր տվել` գարնան բուրմունք դեռ կար օդում, ամառն էլ դեռ իր անելիքը չէր պարզել[1]:

11352478_10203488767374767_1604909615_o.m

Երևան, 1949 թ. գարուն

Մենք՝ 5-6 ուսանողներս, ջահելին սազական անհոգությամբ քայլում էինք ու չէինք կարողանում որոշել մեր բաժանման տեղը: Իսկ առջևում դեռ չորս քննություն կար: Մեզ համար աննկատ հասել էինք Ստալինյան պողոտա և Մոսկովյան փողոց խաչմերուկ: Դիմացից ձեռնափայտին հենվելով գալիս էր մի տարիքով տղամարդ: Մեր ընկերներից մի կատակասերը դառնալով դեպի ինձ, հարցրեց.

— Ի՞նչ ես կարծում, որտե՞ղ կլինենք մենք այս մարդու տարիքում:

Ես կարծես լավ չլսեցի, թե լավ չհասկացա հարցի իմաստը, ու մինչ ես կձևակերպեի մի հարմար պատասխան, ընկերներս աղմուկով պատասխանեցին խմբով.

— Համալսարանն ավարտելուց հետո բոլորս էլ ուսուցչություն ենք անելու հայկական դպրոցներում, դե բնականաբար կմնանք Անդրկովկասում…

Читать далее

14.06.2015 Posted by | publishing | , , , , , | Оставьте комментарий

Հետադարձ հայացք

ԶՈՐԱՎԱՐ ԱՐՇԱԿ ՏԵՐ-ՂՈՒԿԱՍՅԱՆ

DSCN4761mԱլվարդ Ղազիյան

(«Ուրբաթ» շաբաթաթերթ, 1992, հուլիսի 10, էջ 4)

19-րդ դարի ռուսական բանակի փառաբանված հայազգի զորավարների շարքում իր պատվավոր տեղն ունի Արշակ Տեր-Ղուկասյանը: Պատմական տարեգրության մեջ նա առավելապես հայտնի է իբրև Ալաշկերտի հովտում 1877-ի ամռանը Երևանյան զորախմբի անկորուստ նահանջի կազմակերպիչ ու հրամանատար, մի նահանջ, որ հիրավի համեմատվում է հունական բանակի 10 000-անոց ջոկատի նահանջի հետ, այնպես մանրամասն նկարագրված Քսենոփոնի «Նահանջ բյուրոց» երկում («Անաբսիս», մ.թ.ա. 5-րդ դար):

շարունակությունը կարդալ այստեղ`

ԶՈՐԱՎԱՐ ԱՐՇԱԿ ՏԵՐ-ՂՈՒԿԱՍՅԱՆ

15.03.2015 Posted by | Diary. | , , , , | Оставьте комментарий