araspel

index

Վահան Մինախորյան (1884 — 1944)

Սոցիալ-հեղափոխական (Էսեռական) Հնչակյան կուսակցության անդամ

® Araspel Index

Ալվարդ Ղազիյան

© https://araspel.wordpress.com/

200px.V.MnxrnԾնվել է Գանձակ քաղաքում: Սովորել է Մոսկվայի առևտրական դպրոցում:

Հաստատվելով Բաքվում կազմակերպել է ընդհատակյա հրատարակչություն` Հ.Յ.Դաշնակցության համար: Սակայն հեռացել է Դաշնակցությունից, կապվել սոցիալ-հեղափոխականների Հնչակյան կուսակցության հետ:

Բաքվում Էսեռների համագումարին մասնակցելու ժամանակ ձերբակալվել է և 1908 թ. դեկտեմբերին դատապարտվել աքսորի` Սիբիր, սակայն աքսորից փախել է և 1909 թ. գարնանը հայտնվել Բաքվում:

Читать далее

12.02.2015 Posted by | Armenians | , , , , , | Оставьте комментарий

Օհանյան(ց) Քրիստափոր Ալեքսանդրի (Մխիթար, Սյունի, Բժիշկ) (1864 — 1924)

® Araspel Index

Ալվարդ Ղազիյան

հեղինակային հրապարակում

© araspel.wordpress.com

Ազգային-ազատագրական շարժման գործուն մասնակից,

Հ.Յ.Դ. անդամ, բժիշկ-ակնաբույժ, լրագրող, գիտնական

Khristofor_Oganyan.nԾնվել է Շուշի քաղաքում (Ղարաբաղ), ունևոր գյուղացու ընտանիքում:

1882 թ. ավարտել է Շուշիի ռեալական ուսումնարանը:

1877 ‑ 1878 թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ ընկերների հետ Քրիստափորը տնից փախել է` արևմտահայոց ազատագրական շարժմանը միանալու նպատակով: Ծնողները ոստիկանության միջոցով մի կերպ կարողացել են նրան տուն վերադարձնել:

1883 ‑ 1888 թթ. նա սովորել է Ժնևի համալսարանի բնագիտական ֆակուլտետում:

Читать далее

12.12.2014 Posted by | Armenians, History | , , , , , , | Оставьте комментарий

Դալի Ղազար (Բադալքյոխյան Միքայել) (1886 — 1920 թթ.)

® Araspel Index

Ալվարդ Ղազիյան

հեղինակային հրապարակում

© araspel.wordpress.com

Ազատագրական պայքարի աչքի ընկնող մարտիկ, ֆիդայի, Հ.Յ.Դ անդամ:

Dali Khazar.khanasor 629mԾնվել է 1886 թ. Գանձակում, գյուլստանցի ծնողների ընտանիքում:

Երիտասարդ հասակում տարվել է հայ ժողովրդի թուրքական լծից ազատագրելու գաղափարով, անդամագրվել Հ.Յ.Դաշնակցություն կուսակցությանը, գործուն մասնակցություն ունեցել կուսակցության գործունեությանը, միջոցառումներին:
Դալի Ղազարը եղել է Դաշնակցության միասնության ակտիվ պաշտպանը: Իրագործելով կուսակցության որոշումը` 1907 թ. նա տեռորի է ենթարկել դավաճան Միհրանին:

Читать далее

27.10.2014 Posted by | Armenians | , , , , , , , , | Оставьте комментарий

Սգապսակ Իշխանի, Հայկ Աճեմյան

by Hayk Achemyan

About Vana Ishkhan

Վանա Իշխանի հիշատակին նվիրված

DSC08737m

Թիֆլիս, 1916, 52 էջ

Կազմել և հրատարակել է Հայկ Աճեմյանը

 

Կարդալ այստեղ (PDF)

GH.bk.Ishxn

Թվայնացված և մշակված`

Araspel Index

ՆՎԻՐՎՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ

06.06.2014 Posted by | publishing | , , , , , , | Оставьте комментарий

Մեկ էջ` Ա-Դո, «Մեծ դեպքերը Վասպուրականում 1914 — 1915 թվականներին» գրքից (Երևան, «Լույս», 1917 թ.)

A-Do, The Grate Events in Vaspurakan in 1914 — 1915.

Just one statistic page from the book

A-Do.m.01.10

24.04.2014 Posted by | Armenians, History, publishing | , , , , , | 1 комментарий

Հայ որբերը

ԼԻՊԱՐԻՏ ԱԶԱՏՅԱՆԻ «ՀԱՅ ՈՐԲԵՐԸ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ»

գրքի մասին

գրախոսություն

կարդալ այստեղ

 

16.04.2014 Posted by | publishing | , , , , , , | Оставьте комментарий

ՄԱՐԳԱՐԻՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ-ՍՊԱՆԴԱՐՅԱՆ (1906 — 1976 թթ.)

Margarit Grigoryan-Spandaryan

® Araspel Index

Ալվարդ Ղազիյան
հեղինակային հրապարակում

© https://araspel.wordpress.com/

M.Gr.SpndrnՆշանավոր բանահավաք-բանագետ, գրականագետ, հրապարակախոս:

Ծնվել է 1906 թ. Ղարաբաղի Շուշի քաղաքում Սպանդար Սպանդարյանի եղբոր ընտանիքում: Սովորել է «Կանաչ ժամի» երեքդասյա դպրոցում, ապա Մարիամյան օրիդորդաց դպրոցում, հետագայում` Մարիամ-Ղուկասյան դպրոցում: Ութերորդ դասարանի աշակերտուհի է եղել, երբ սկսվել է հայերի 1920 թ. մարտի կոտորածը և Սպանդարյանները ընտանիքով փախել են Շուշուց, երկար դեգերումներից հետո հաստատվելով Բաքվում:
1921 թ. ամուսնացել է: Ամուսինը զոհվել է 1942 թ. Հայրենական պատերազմում:
1928 թ. ընդունվել է Բաքվի բանֆակը, որը ավարտել է 1932 թ. գերազանց գնահատականներով: 1932 թ. ընդունվել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի գրականության ֆակուլտետը: Ինստիտուտը ավարտելուց հետո` 1936 թ. ընդունվել է ասպիրանտուրա` «ռուս գրականության» մասնագիտության գծով, նույն ինտիտուտում, որն ավարտել է 1-ին կարգի դիպլոմով: 1940 թ. պաշտպանել է «Վ. Բրյուսովը և հայ պոեզիան»» թեկնածուական դիսերտացիան:
Բանահյուսական նյութեր սկսել է հավաքել 1923 թ., ավելի ակտիվ` 1928 թ.: Ամեն ամառ գնացել է Ղարաբաղ (ԼՂԻՄ)` ամառանոց և այդ ժամանակ էլ սկսել է նյութեր հավաքել` գյուղերը ոտքով շրջելով, կարողանալով հաղթահարել մի շարք դժվարություններ` նյութական, ֆիզիկական, բարոյական, նաև քաղաքական (ասացողների անվստահությունը):
Ունեցել է երկու զավակ` տղա և աղջիկ: Երկուսն էլ մասնակցել են Հայրենական պատերազմին, ինքը ևս մասնակցել է պաշտպանական բնույթի աշխատանքներին: Աշխատել է նաև ինստիտուտի հեռակա բաժնում, որի պարապմունքները կայանալիս են եղել Ստեփանակերտում, Շուշում, ինչը նույնպես օգնել է Մ.Գրիգորյան-Սպանդարյանին` բանահյուսական նյութեր հավաքելու գործում:
1958 թ. լրիվ անցել է թոշակի: Այդ տարվանից էլ սկսել է կարգի բերել իր հավաքած նյութերը:
Ըստ իր հաղորդած տեղեկությունների հավաքել է և գրի առել մոտ 2000 խաղիկ («ջանգյուլում»), 251 հանելուկի նոր նմուշներ, 670 հեքիաթ, առած-ասացվածքներ, Շուշի քաղաքի գերեզմանատնից արտագրել է մի շարք շիրմաքարերի մակագրություններ, ոճեր-ասույթներ, Ղարաբաղի բարբառի վերաբերյալ նյութեր, ժողովրդական երգեր (նաև ռազմի)` «Ղարաբաղ» պատմա-ազգագրական վեպի համար, բանաստեղծություններ (կան նաև տպագրված), ուսումնասիրություններ ռուս գրողներ Ժուկովսկու, Կարամզինի, Գրիբոեդովի, Օստրովսկու վերաբերյալ (տպագրված և անտիպ), նաև` Բելինսկի, Չեխով, Գորկի, Մայակովսկի: Ունի թարգմանություններ: Գրել է ուսումնասիրություններ Շուշվա ենթաբարբառի, Լեռնային Ղարաբաղի բանահյուսության մասին: «Ղարաբաղի բարբառը և Շուշի քաղաքի ենթաբարբառը» ձեռագիրը գտնվում է ՀՀ ԳԱԱ Լեզվի ինստիտուտում, ծավալը 20 մամուլ: Այնտեղ են գտնվում նաև «Ղարաբաղի բարբառի լեզվական հարստությունները» 334 էջանոց աշխատանքը, «Ղարաբաղ» վեպը (2500 էջ), որն ընդգրկում է 1910 — 1920 թթ. տեղի ունեցած իրադարձությունները:
Մահացել է 1976 թ. հունիսի 6-ին, Բաքվում:
Մ. Գրիգորյան-Սպանդարյանի բանագիտական ժառանգության զգալի մասը տպագրվել է վերջերս:
1966 թ. լույս է տեսել Հայ ժողովրդական հեքիաթների գիտական հրատարակության 5-րդ հատորը (Արցախ-Ղարաբաղ), որում ընդգրկված տարբեր ժանրի 156 հեքիաթները հավաքել, գրի է առել, կազմել և ծանոթագրել է Մ.Գրիգորյան-Սպանդարյանը:
1971 թ. տպագրվել է Մ. Գրիգորյան-Սպանդարյանի երկրորդ բանահյուսական ժողովածուն, որը նույնպես կազմել ու ծանոթագրել է նա: «Լեռնային Ղարաբաղի բանահյուսությունը» բազմաժանր ժողովածուն բաղկացած է բացառապես կազմողի գրի առած նյութերից: Գրքում ընդգրկված միայն խաղիկների թիվը հասնում է 1850 միավորի:
Հարկ ենք համարում նշել, որ Մ. Գրիգորյան-Սպանդարյանի բանահավաք-բանագետի գործունեությունը Արցախ-Ղարաբաղ ազգագրական շրջանում զարկ տվեց հիշյալ բնագավառների զարգացմանն ու ընդլայնմանը, հարստացնելով նաև ազգային մշակույթի գանձարանը:

Տեղեկությունների հիմք է ծառայել Մ.Գ.-Ս. կազմած ինքնակենսագրականը, — Araspel Index

31.03.2014 Posted by | Armenians | , , , , , | Оставьте комментарий

Ադրբեջանական դեմոկրատական հանրապետության ծնունդն ու Բաքվի հայության վիճակը (մինչև 1918 թ. նոյեմբերը)

Azerbaijan Peoples’ Republic

® Araspel index

Ալվարդ Ղազիյան
հեղինակային հրապարակում

© https://araspel.wordpress.com/

перевод на русск. см. http://araspel.blogspot.com/p/blog-page_8345.html

1917 թ. հոկտեմբերյան հեղաշրջումն աղետալի եղավ Արևելյան Հայաստանի հայության համար: Ռուսաստանը խորհրդայնացած, դուրս եկավ պատերազմից` խաղաղության մասին հրովարտակով: Հրովարտակի հետևանքով ռուսական բանակը լքեց ռազմաճակատը: Ճակատն ամբողջ երկարությամբ մնաց հայկական կորպուսի զորամիավորումների ու հայ կամավորական ջոկատների հույսին:
Ռազմաճակատի փլուզումը նպաստում էր Թուրքիայի հեռահար ծրագրերի իրագործմանը: 1918 թ. հունվարի սկզբներին թուրքական բանակը, խախտելով 1917 թ. դեկտեմբերի զինադադարի համաձայնագիրը, վերսկսեց ռազմական գործողությունները:
Читать далее

29.03.2014 Posted by | History | , , , , , , | 1 комментарий

Դերենիկ Դեմիրճյան (Derenik Demirchyan)

Դերենիկ Դեմիրճյան (Derenik Demirchyan)

Գանձակում, մերձակա գյուղերի հայկական դպրոցներից մեկի ուսուցչուհիների հետ

1950-ական թթ.

21.03.2014 Posted by | Armenians | , , | Оставьте комментарий

Թումյան (Թումանյան) Թուման (Թորգոմ)

Tumyan (Tumanyan) Tuman (Torgom)

® Araspel Index

Ալվարդ Ղազիյան
հեղինակային հրապարակում

© https://araspel.wordpress.com/

Tuman.mԾնվել է 1879 թ. Շուշիում:

Շուշիի թեմական դպրոցն ավարտելուց հետո մեկնում է Մոսկվա: Որպես ազատ ունկնդիր մասնակցում է համալսարանի բնագիտական առարկաների դասխոսություններին: Ըստ Ա. Մանուկյանի նա չի դիմանում Մոսկվայի սառնամանիքներին, հիվանդանում է ու վերադառնում է հայրենիք:

Շուշիում նա խմբագրում է «Կոկոն» անունով թերթ, որը ազատագրական գաղափարներ էր տարածում Արցախում: Թերթի աշխատանքի արդյունքն էր, որ Ղարաբաղի շրջաններում կազմավորվում են կամավորական խմբեր, համալրվում են ՀՅԴ շարքերը: Թորգոմին մեծապես օգնում է Եգոր Առստամյանը (Մենակը):

Առաջնորդվելով այն գաղափարով, որ ազատագրական պայքարին անհրաժեշտ են հմուտ զինվորականներ, Թորգոմը կամավոր ընդունվում է զինվորական ծառայության: Ստանում է պրապորշչիկի աստիճան, մասնագիտությամբ` թնդանոթաձիգ: Читать далее

10.02.2014 Posted by | Armenians, History | , , , , , | Оставьте комментарий