araspel

index

ՍԱՐԳՍՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏ ՎԱՐԴԱՆԻ 13.02.1960 — 18.08.1993

Ալվարդ Ղազիյան

հեղինակային հրապարակում

© https://araspel.wordpress.com/

M.Sargsyan.1m

Մարգարիտ Սարգսյանը (նկարներին` կենտրոնում) ծնվել է Արցախի հանրապետության Մարտունու շրջանի Հացի գյուղում:

Արտակարգ ընդունակություններ ցուցաբերելով գյուղական դպրոցի 4-րդ դասարանից նա փոխադրվել է Ստեփանակերտի ֆիզիկա-մաթեմաթիկական թեքումով դպրոցի 6-րդ դասարան: Դպրոցն ավարտելուց հետո 1976 թ. ընդունվել և ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ. ֆակուլտետի հեռակա բաժինը: Այնուհետև աշխատանքի է անցել Ղարմետաքս կոմբինատում, պաշտոնավարել է իբրև հերթափոխի պետ:

Մ. Սարգսյանը զբաղվել է հրաձգային սպորտով, եղել է Ադրբեջանական հանրապետության չեմպիոնուհի, ինչպես նաև Ստեփանակերտի կանանց շախմատի չեմպիոն:

Զինվորական պատրաստություն ստացել է Շուշվա ուսումնամարզական գումարտակում: Քանի որ Մարգարիտը հրաձգության չեմպիոնուհի էր, նրան հանձնվեց օպտիկական նշանառության զենք, որից նա անբաժան մնաց մինչև կյանքի վերջը[1]:

Զինվորական չարքաշ կյանքի դժվարությունները Մարգարիտը տարել է անտրտունջ: Մասնակցել և իր անվրեպ զենքով խոցել է թշնամուն Շուշվա, Մարդակերտի, Լաչինի, Հադրութի շրջաններում: Նրա վերջին մարտը Շուշվա գնդի կազմում տեղի է ունեցել Բաշառատ գյուղի մերձակայքում: Հոգնած և ուժասպառ տասնհինգ մարտիկները պաշտպանել են իրենց դիրքերը: Անհավասար կռվում կենդանի են մնում երեքը, մինչև որ վրա է հասնում օգնությունը և թշնամին ետ է շպրտվել:

Մարգարիտ Սարգսյանը զոհվել է Ղուբաթլուի շրջանի Բաշառատ գյուղի համար մղվող մարտում:

M.Sargsyan.2m

[1] Մ.Սարգսյանի մայրը վկայում է, որ մարտի գնալուց առաջ դուստրն անպայման հեռախոսով խոսում էր մոր հետ, ցանկանում էր լսել մոր ձայնը: Մայրը չի իմացել, թե դուստրն ինչու է զանգում, այդ մասին նրան հետագայում պատմել են Մարգարիտի ընկերները:

28.03.2017 Posted by | Armenians, publishing | , , , , | Оставьте комментарий