Ալվարդ Ղազիյան
հեղինակային հրապարակում
© https://araspel.wordpress.com
ՍԱՖՐԱՍՏՅԱՆ ԱՐՇԱԿ (13.09.1886 — 05.09.1958)
Պատմաբան, հայագետ, դիվանագետ, լրագրող, ազգային հասարակական գործիչ:
Ծնվել է Վան քաղաքում: Սկզբնական կրթությունն ստացել է տեղում: Ինքնուրույն անգլերեն է սովորել միսիոներ Ռեյնոլդսի օգնությամբ: 1912‑1914 թթ. ուսանել է Լոնդոնի համալսարանի իրավաբանական բաժնում, այնուհետև` Քեմբրիջի և Մյունխենի համալսարանների քաղաքատնտեսության և քաղաքակրթության բաժիններում:
Դիվանագիտական գործունեությունն սկսել է վաղ հասակից: 17-ամյա Ա. Սաֆրաստյանը աշխատանքի է անցնում Բաղեշի բրիտանական հյուպատոսարանում` իբրև թարգմանիչ, ապա իբրև հյուպատոսի տեղակալ (1906‑1911 թթ.): 1915‑1916 թթ. նա կովկասյան ռազմաճակատում էր` հայկական կամավորական խմբերի կազմում: 1921‑1932 թթ. պաշտոնավարել է Անդրկովկասի օգնության անգլիական միսիայում, իսկ 1938‑1945 թթ.` Անգլիայի արտաքին գործերի նախարարությունում:
Ա. Սաֆրստյանը գործուն մասնակցություն է ունցել հայ ազգային հասարակական կյանքին: 1921 թ. եղել է Ազգային պատվիրակության քարտուղարը: 1919‑1923 թթ. իբրև Հայ ազգային պատվիրակության անդամ մասնակցել է Փարիզի Խաղարարար կոնֆերանսին: Պաշտոնավարել է իբրև Լոնդոնի Հայ Կարմիր Խաչի լիազոր: Եղել է մշտական անդամը Լոնդոնի հայ համայնքային ընկերության վարչության:
1928 թ. սկսած մասնակցել և զեկուցումներով ելույթներ է ունեցել արևելագետների միջազգային կոնգրեսներում ու լեզվաբանական, պատմագիտական համաժողովներում: Ընտրված անդամ էր Լոնդոնի թագավորական ասիական ընկերության հնագիտական ինստիտուտի, Բեռլինի գերմանական արևելյան ընկերության և այլն:
Читать далее →
13.09.2017
Posted by Gevorg Ghaziyan |
Armenians, publishing | First Republic, Poghos Nubar, publishing, Safrastyan Arshak, Turkey |
Оставьте комментарий