araspel

index

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՎԵՐՋԻՆ ԳԻՇԵՐԸ

Ավո` Մոնթե Մելքոնյանի հիշատակին

 By A. Ghaziyan

Ալվարդ Ղազիյան

հեղինակային հրապարակում

© https://araspel.wordpress.com/

Հրամանատարը գնում էր դիտարկելու, հետևելու ու ղեկավարելու մի չափազանց կարևոր ռազմական գոծողություն: Փորձառու ու անձնվեր խորհրդատուի հետ միասին մշակել էին բոլոր մանրամասները, նախատեսել հնարավոր ելքերը, ճշտել մասնակիցների, տեխնիկայի թիվը, կազմը, ջոկատների շարժման ուղղությունները և այլն և այլն: Համողված էր հաջողության մեջ, բայց ո՞վ գիտի, ինչե՜ր չեն լինում մարտի դաշտում, ի՜նչ անակնկալներ չեն դարանակալած սպասում կռվող կողմերին: Եվ ինչե՜ր չի տեսել նա այս երկու տարում. արյուն, արցունք, խուճապ, փախուստ, ավեր-ավար, կրակ ու մոխիր, զինակից ընկերների, մտերիմների կորուստ: Մինչև ե՞րբ, տեր Աստված, մինչև եր՞բ, հարց էր տալիս նա ինքն իրեն, խորասուզված ինքն իր մեջ, վերացած շրջապատից, մի՞թե հայ մարդուն միայն այդ է վիճակված: Читать далее

12.06.2011 Posted by | Armenians, History | , , , | Оставьте комментарий