araspel

index

Աքսորի հակահայկական բնույթը

1949 թ. հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը ես, բազմահազար հայերի հետ, աքսորվեցի Ալթայան երկրամաս:

Հայ ժողովրդի հանդեպ կիրառված քաղաքական հալածանքների, բռնությունների շղթայում այդ բռնի զանգվածային տեղահանությունը ևս ուղղված էր հայ տարրը Անդրկովկասից վերացնելու նպատակին` ի հաճույս Ալթայից եկած քոչվոր թուրքերի, որոնք տեղավորվում էին հայկական հողերի վրա ու հետզհետե արմատներ ձգում, յուրացնում, սեփականացնում ամեն ինչ:

Այլապես ինչպե՞ս բացատրել հետևյալ փաստը: Ալեյսկ քաղաքի հայերը, ինչպես բոլոր աքսորվածները, յուրաքանչյուր ամիս, նույն օրը ներկայանում էին պարետատուն և իրենց ներկայությունը հաստատում, ստորագրելով մի քարտի վրա, որին դրոշմված էր «дашнаки г. Алейска», Ադրբեջանից քսորվածների` «մուսավաթ», վրացահայերինը` «էսեռ մենշևիկ»: Մինչդեռ Ալեյսկում գտնվող աքսորված, նման կարգավիճակ ունեցողների քարտերին նշված էր նրանց ազգությունը. немцы, калмыки և այլն:

Ա.Ս. Ղազիյան

14.06.2011 Posted by | History | , | Оставьте комментарий