araspel

index

Jugha (Julfa). The destroyed Armenian relics.

Ջուղա. ոչնչացված մասունքներ:

Լուսանկարների հեղինակը դերասան, հնագետ, լուսանկարիչ Արամ Վրույրն է (1863 — 1924 թթ.), որի որդին` Արտաշեսը 1969թ. այն նվիրել է բանագետ Ալվարդ Ղազիյանին:

 

Ավելի քան 400-ամյա կյանք ունեցող խաչքարերը այսօր գոյություն չունեն. ոչնչացվել են ժամանակակից վանդալների` ադրբեջանցի թուրքերի կողմից:

28.05.2011 Posted by | History | , , | Оставьте комментарий

«Աստիճաններ» քանդակի ցուցահանդես

Գարեգին Դավթյան

Երևակայությունը մարդկային ամենագլխավոր ուժն է, քանդակը` այդ ուժիարտահայտման ոլորտներից մեկը:

Քանդակագործը երևակայության վարպետ է: Ուստի իրական մշակույթի յուրաքանչյուր գործառույթ մեր` արվեստի առումով նոսրացած երկրում, ստանում է պայթյունի ձև` փոքր թե մեծ:

Այդպիսի պայթյուն հանդիսացավ քանդակի «Աստիճաններ» ցուցահանդեսը:

Դահլիճ մտնելիս հանդիպում ես առաջին հայացքից մասշտաբը կորցրած քանդակներ, սակայն ընտելանալով շրջապատին, գիտակցում ես տարածքի լիակատար վերահսկում, տարբեր ժանրերի ներդաշնակ համադրում` չնայած փոքր գծային չափերի. այստեղ կան և փոքր պլաստիկա, և հաստոցային քանդակ, և նույնիսկ մոնումենտալ ձևաչափեր: Ի դեպ, որքան փոքր է առարկան, այնքան մեծ է նրա անկախությունը: Այս բոլորը համախմբում է հեղինակի մտահղացումը կերպարանափոխող բարձր պրոֆեսիոնալիզմը` դիտողի երևակայությունը ներգրավված, և այսպիսով շարունակում ստեղծագործական գործընթացը արդեն վերջինիս հետ:

Քանդակի բաղկացուցիչներն են գեղեցկությունն ու հետաքրքրությունը: Դրանց համամասնությունը պետք է լինի մոտավորապես հավասար: Գեղեցկության չափանիշները գրեթե նույնն են վերջին 3000 տարվա ընթացքում, իսկ ահա հետաքրքրությունը կտրուկ փոխվել է. կայունություն, ցատկ, հետո նորից` կայունություն, ռիթմ, քաոս, կարգավորում… Մի խոսքով` մտքի լիովին վաքխանալիա:

Տպավորությունն այնպիսին է, որ այստեղ ոչ թե 8[1], այլ մի ամբողջ 30 հեղինակներ են ներկայացրել իրենց քանդակները` բազմիցս պրեպարատացված, վերլուծած պլաստիկ գաղափարների սեփական մեկնակերպը կերտելու փորձ: Մի փոքր սկանդալ, մի քիչ սարկազմ, և դու մուտք ես գործում երիտասարդ հեղինակների համար բավականին հասուն երևակայության մի մարմաջող անսովոր աշխարհ:

Մեր առաքելությունն է սատարել ազգի բարեշրջությանը: Իմ կարծիքով տղաները հասկացել են դա:

Թարգմ. ռուս.`  Գ.Ղազիյան


[1] Գեղամ Աբրահամյան, Սարգիս Բաբայան, Աշոտ Գևորգյան, Համբարձում Դավթյան, Գևորգ Թադևոսյան, Արգիշտի Հարությունյան, Մուշեղ Պետրոսյան, Էդգար Սուքիասյան  (Գ.Ղ.):

17.05.2011 Posted by | Diary. | , , | Оставьте комментарий