araspel

index

Ղարաբաղի զվարճախոս Պըլ Պուղին

Սարգիս Իսրայելյան

1956

Զվարճախոսները շատ են սիրվել ժողովրդի կողմից: Այժմյան մեր երգիծաբանների նման, որոնք ելույթ են ունենում էստրադաներում և իրենց զվարճություններով ու սրամտություններով քննադատում հասարակության արատավոր կողմերը, նրանք էլ նույն դերն են կատարել, միայն թե ոչ կազմակերպված ձևով:

Պըլը-Պուղին Մելիք-Շահնազարի զվարճախոսն էր: Նա ուրախացնում էր իշխանին ու նրա հյուրերին` քեֆերի ու հանգստի ժամանակ: Երբեմն էլ հանդգնություն էր ունենում քննադատելու Մելիք-Շահնազարի այս կամ այն պակասավոր կողմը, ինչպես և հաճախ օգնում էր նրան` վճռելու կնճռոտ հարցեր:

Պըլը-Պուղին խելոք, սրամիտ ու համարձակ մարդ էր: Նա առանց հաշվի առնելու դիմացինի ով լինելը անողոք կերպով քննադատում ու ծաղրի էր ենթարկում նրա պակասությունները, թեկուզ և դա Մելիք-Շահնազարը լիներ: Այդ էր պատճառը, որ ժողովուրդը նրան չափից դուրս սիրելով հանդերձ «պել», այսինքն` գիժ, անունն էր տվել:


14.05.2012 - Posted by | Armenians, History | , ,

Комментариев нет.

Оставьте комментарий